Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Բացահայտվեց ԵՊՀ-ի ղեկավարության ոչ իրավաչափ գործելաոճը». Կարեն Հեքիմյան

13:12, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.
«Բացահայտվեց ԵՊՀ-ի ղեկավարության ոչ իրավաչափ գործելաոճը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակ կերպով պարտվեց դատարանում: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (ԵԴ|45878|02|21) հերթական անգամ բացահայտեց ԵՊՀ-ի այսրոպեական ղեկավարության ոչ իրավաչափ գործելաոճը, սակայն ...
     Միայն ես ԵՊՀ-ի խայտառակությունների վերաբերյալ հարյուրավոր հոդվածներ և գրառումներ եմ հրապարակել: Դրանք կարդացել են հարյուր հազարավոր (միգուցե միլիոնավոր) ընթերցողներ: Ավելին` ԵՊՀ-ին վերաբերող հրապարակումների հիմնական լսարանը հենց ԵՊՀ-ի աշխատակիցներն են: Հրապարակումներում բերված փաստերից և ոչ մեկը չի հերքվել: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում: ԵՊՀ-ն նպատակաուղղված շարունակում է խայտառակվել: Այսինքն, ԵՊՀ այսրոպեական ղեկավարությունը «թքած ունի» ԵՊՀ-ի համբավի վրա: Ցավոք, ԵՊՀ-ի աշխատակիցները (գոնե` նրանց մեծամասնությունը) ևս անտարբեր են: Վերջիններս աշխատավարձ են ստանում և լռում: Չէ, աշխատակիցներն իրար մեջ խոսում, քննարկում են բուհի վերաբերյալ մամուլի հրապարակումները, սակայն փակ ձևաչափով: ԵՊՀ-ի աշխատակիցները «հանրային» են դառնում միայն այն ժամանակ, երբ ապօրինությունների ալիքն անձամբ իրենց է հասնում:
     Օրինակ` ԵՊՀ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները գիտեին, չէ՞, ինչ է կատարվում ԵՊՀ-ում: Իհարկե, գիտեին: Ձայն չէին հանում: Վերջերս ամբիոնը փակվեց: Վստահ եմ` ամբիոնի աշխատակիցների մեծ մասն իր մեջ հանրային գործչին բնորոշ տարրեր կհայտնաբերի:
     Բազմիցս ասել եմ, որ ԵՊՀ-ն փոքր մասշտաբի Հայաստան է: Այն ինչ կատարվում է ԵՊՀ-ում, ավելի մեծ մասշտաբով կատարվում է Հայաստանում»:
     Նայեք ԵՊՀ-ին, պատկերացրեք Հայաստանը:
     Նայեք ԵՊՀ-ի աշխատակիցներին, պատկերացրեք Հայաստանի բնակիչներին»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
872 | 0
Facebook