Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Անհրաժեշտ է կոնսենսուս՝ Գյումրիի հարցով »․ Սուրեն Սուրենյանց

10:12, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.
«Անհրաժեշտ է կոնսենսուս՝ Գյումրիի հարցով »․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Կուսակցության ղեկավար մարմնի երեկվա նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն խոսում է Գյումրիում իշխանություն ձևավորելու նոր սցենարի՝ նախքան արտահերթ ընտրությունները ժամանակավոր համայնքապետ նշանակելու մասին։

Մտադիր են օրենք փոխել, որ վարչապետը Վանաձորի օրինակով նաև Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու իրավասություն ստանա։ Հիմա օրենքն արգելում է։

Այս սցենարը ենթադրում է, որ ՔՊ-ն մտադիր է նախ ուզուրպացնել տեղական իշխանությունը Գյումրիում, ապա «ընտրություններով» լեգիտիմացնել այդ ուզուրպացիան:

Գյումրիի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը՝ լայն կոնսենսուսով, պետք է կանխեն իշխանության այս վտանգավոր սցենարը»:

1059 | 0
Facebook