Թրամփը շուտով Ուկրաինայում կնշանակի խաղաղության բանագնաց. հայտնի են խաղաղություն հաստատելու պայմանները
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կնշանակի հատուկ բանագնաց, որը կզբաղվի Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցով։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով «բազմաթիվ աղբյուրներ»։ Ըստ աղբյուրներից մեկի՝ սա կլինի «շատ ավագ բանագնաց» և «մեծ վստահություն վայելող» մարդ։ Նրան հանձնարարվելու է «լուծում գտնել, որը կհանգեցնի խաղաղ կարգավորման»,- ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ «շուտով դա կտեսնեք»։ Հեռուստաալիքը նշում է, որ հանրապետական որոշ խորհրդականներ առաջարկել են բանակցել հետևյալ պայմաններով. առաջնային գծի սառեցում` 800 մղոն (մոտ 1,3 հազար կմ) ապառազմականացված գոտով, Թրամփը բազմիցս խոստացել է դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում՝ զանգահարելով նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին։ The Washington Post-ը և Reuters-ը հայտնել են, որ հանրապետականը նոյեմբերի 10-ին զրույց է ունեցել Պուտինի հետ, սակայն վերջինիս մամուլի քարտուղարն ասել է, որ այդ տեղեկությունը «մաքուր հորինվածք է»։ Պուտինը հունիսին առաջարկեց իր պայմանները հրադադարի և Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար. Զինված ուժերի դուրսբերում նոր շրջանների տարածքից. Թրամփը ԱՄՆ վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակում է քաղաքական գործիչների, ովքեր հոգնածություն են հայտնել ուկրաինական հակամարտությունից։ Մասնավորապես, նա պետքարտուղարի պաշտոնում ընտրել է Մարկո Ռուբիոյին, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Մայք Վալցին։ Ռուբիոն, օրինակ, ասել է, որ ռազմական բախումը փակուղի է մտել, և Վալցն առաջարկել է ավելի կոշտ տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ այն լուծելու համար։ |