Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Թշնամին պատերազմի է պատրաստվում, ու այն սարերի հետևում չէ»․ Վարդան Բալյան

04:06, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.
«Թշնամին պատերազմի է պատրաստվում, ու այն սարերի հետևում չէ»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «COP29-ի շրջանակներում Իլհամ Ալիևի այսօրվա ելույթը յուրատեսակ պատմական էքսկուրս էր, որի ընթացքում պատերազմական հանցագործը, հայերիս և Ադրբեջանում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն վարող բռնապետը քննադատում էր Ֆրանսիայի և Նիդերլանդների գաղութատիրական քաղաքականությունը:
     «Փարիզը դարերով թալանել է իր գաղութների բնական պաշարները։ Այս ամենից հետո ո՛չ Եվրոհանձնաժողովը, ո՛չ Եվրոպական խորհրդարանը, ո՛չ Եվրոպայի խորհուրդը Ֆրանսիային որևէ մեղադրանք չեն ներկայացրել։ Սա քաղաքական երեսպաշտություն է»:
     Եվրոպառլամենտը և Եվրոպայի խորհրդի պառլամենտական ասամբլեան անվանելով քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ՝ անպատժելիությունից լկտիացած ու տարօրինակ պատերազմում գնված հաղթանակից «նապոլեոն» ինքնահռչակված Իլհամ Հեյդարիչը ո՛չ ավել, ո՛չ պակաս պահանջել է ազատ արձակել Ֆրանսիայի բոլոր քաղբանտարկյալներին և խոստացել ապագայում ևս աջակցել եվրոպական գաղութատիրության դեմ պայքարող երկրներին:
     Ծափահարությունների պակաս, ըստ որում, կարծես չկար, եթե հաշվի չառնենք հանգամանքը, որ ծափահարում էին հիմնականում ադրբեջանցի կամավորները ու ալիևանման բռնապետիկների պատվիրակությունների անդամները:
     Ակնհայտ է, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան հռչակած ադրբեջանական տուզիկն իրեն վերջնականապես գելխեղդ է երևակայում, ինչը սրան առավել քան վտանգավոր է դարձնում: Խաղաղության մասին բոլոր խոսակցությունները այս ամենի ֆոնին Գյուլնազ տատու հեքիաթների շարքից են: Թշնամին պատերազմի է պատրաստվում ու այն սարերի հետևում չէ, ավելի ճիշտ՝ անմիջականորեն մեր սահմաններով ձգվող սարերի հետևում է»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
2595 | 0
Facebook