Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles- «Կարմիր արծիվներ» շարժումը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ` Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ։
«Նոյեմբերի 14-ին` ժամը 18:00, Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության Հրապարակից, ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականի պահանջով։
Երթը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Հատկանշական է, որ Սախարովի հրապարակում Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուները կմիավորվեն և դեպի մարզադաշտ երթը կլինի միասնական։
Եվ այսպես, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շատրվաննեդի մոտ, ժամը 18:00-ին։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 19։00-ին»,- նշված է հայտարարության մեջ»։