Այսօր կեսօրից հետո լրագրող Սյուզի Բադոյանը գույժ տարածեց, որ այսօր մահացած են գտել 7 ամիս առաջ Արտաշատից բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանին:
Լուրը համացանցում տարածվելուց գրեթե 6 ժամ անց միայն ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը. «Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»: