Մինչև հիմա մեզնում գնահատված չէ, թե ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում հին մեքենաներն ինչ դեր ունեն: Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետև մեքենան կարելի է նորոգել, էլի նորոգել, էլի, մի 10 անգամ կարելի է նորոգել, բայց մեզ մոտ մեքենաները նորոգվում են 100, 200, 3-4 հարյուր անգամ: Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք ժողովրդական լեզվով շատ ճիշտ անվանում են՝ «անիվներով դագաղ»:
Հիմա եթե Կառավարությունը որոշում կայացնի, ասի՝ «անիվներով դագաղը» հանում ենք, շատ լեգիտիմ փաստարկ կլինի, բայց այդ մարդիկ 10 տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո պիտի ՀՀ-ում «անիվներով դագաղները» արգելվեն, ուրեմն՝ բոլորս դեպի «անիվներով դագաղներ»»,- ասաց վարչապետը: