Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

ԱՄՆ-ում ծնողները սպանել են միմյանց, մինչ երեխան տեսախաղ էր խաղում

15:42, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.
ԱՄՆ-ում ծնողները սպանել են միմյանց, մինչ երեխան տեսախաղ էր խաղում

ԱՄՆ-ում մայրն ու հայրը սպանել են միմյանց, երբ երեխան առանձին սենյակում ականջակալներով տեսախաղ էր խաղում: Տեղի ունեցածի մասին Mirror-ին հայտնել են Վաշինգթոնի իրավապահները:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ. երեխան դուրս է եկել սենյակից և խոհանոցում ծնողներին մահացած գտել: Տղան զանգահարել է ոստիկանություն: Իրավապահների հետ զրույցում նա չի կարողացել պատասխանել հարցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ ամբողջ ընթացքում եղել է սենյակում ու ականջակալներով։

Ավելի ուշ պարզվել է, որ ամուսինները հաճախ են վիճել, ավելին, նույնիսկ ցանկացել են ամուսնալուծվել: 11-ամյա տղան նաև ասել է, որ վերջին շրջանում այլևս ուշադրություն չէր դարձնում նրանց վեճերին:

4148 | 0
Facebook