«Կարմիր բերետավորներից եք խոսում, մի հատ մեզ չեք հարցնո՞ւմ՝ 2007 թվականին ոնց էին ոստիկանները ավտոմատներով հարձակվում ժողովրդի վրա, գնում էին, տնից հանում, սկսում էին արմատուրայով խփել ոտքերին»,- այսօր ԱԺ-ում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը։ «Հիմա ասում եք՝ բերետավորն ագրեսիվ էր նայում, ուզում էր՝ չգիտեմ ինչ աներ․․․ ուզում էր. ոչ մի բան չի արել էդ բերետավորը։ Իսկ ես ասում եմ՝ խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում ու բանտում էին ծեծում։ Մենք ենք շփվել, հիմա ի՞նչ եք ուզում»,- ասաց նա։