Վրաստանի նախագահական ընտրությունները, ենթադրաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարին, լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամեն ինչ ընթանում է խաղաղ, շուտով կմեկնարկի նորընտիր խորհրդարանի աշխպատանքը, այնուհետև, ենթադրաբար հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ»,- ասել է Կոբախիձեն։