ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Fox News-ի հաղորդավար, 2016-ից իր կողմնակից Փիթ Հեգսեթի թեկնածությունը, հայտնում է Poliico-ն։
Փիթեր Հեգսեթը 44 տարեկան է։ Նա ԱՄՆ բանակի ազգային գվարդիայի վետերան է, որը ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Կուբայի Գուանտանամոյի ռազմաբազայում: Fox News-ում է 2014 թվականից:
Այս պահին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Լլոյդ Օսթինը: