ԱԺ բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքվեց, թե քանի՞ մարդու պետական պահպանություն է իրականացվում․ «Անվանական տվյալներ չեմ ուզում, քանակի մասին է խոսքը, պաշտոնների մոտավոր ուղղվածության և թե որքան է ծախսվում այս ուղղությամբ»,- ասաց նա՝ հարցն ուղղելով Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Պատգամավորը հետաքրքվեց նաև, թե ուժային կառույցներում քանի ծառայողական մեքենա կա, որոնց թիվը բյուջեի հավելվածում նշված չէ։
Հարցին Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց՝ նշելով, որ այն ֆինանսների նախարարին պետք է ուղղվի։