Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է անվտանգության աշխատակցի դին

11:12, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է անվտանգության աշխատակցի դին

Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Վարդան Հ-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

2540 | 0
Facebook