Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
09:48, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, գրում է Report-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: