Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Թերթերի տեսություն

Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.
Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել:
     Երեկ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց. «Դատախազի որոշումով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, որը հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով: Նա դիմել էր իրավապահներին՝ դա ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Նրա բողոքի հիման վրա Էջմիածնի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվել էր: Իսկ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է։ Վստահ ենք, որ չի էլ դատվի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

1885 | 0
Facebook