Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի Gaz 52 մակնիշի բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել սյուներից 2-ը, ինչի հետևանքով երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: