«Ես շաբաթական առնվազն 3-4 օր օգտվում եմ հանրային տրանսպորտից։ Ձեզ լավ բան չեն ասում տրանսպորտից օգտվողները, անձամբ եմ լսում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ ոչ մի անգամ հասարակական տրանսպորտում չի տեսնում իշխանական որևէ պատգամավորի։
«Ձեզ լավ բան չեն ասում հատկապես այն ուսանողները, որոնք առավոտյան ժամերին փորձում են խցկվել ավտոբուս, բայց չեն կարողանում, ուշանում են, իրենց վրա խոսակցություն է գալիս։ Ինչ անում եք՝ հետևանքը վատ է լինում։ Իջե՛ք փողոց, տեսե՛ք, որովհետև փողոցից եք եկել իշխանության»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։