Ֆրանսիան ծրագրում է 6 հատ «Mirage 2000-5» կործանիչ փոխանցել Ուկրաինային՝ լիակատար հագեցվածությամբ, ասվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանկ Ջիլետտիի զեկույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան նախատեսում է 20 միավոր «Mirage 2000-5F» կործանիչ փոխանցել Ուկրաինային։ Մատակարարումները կսկսվեն 2025 թվականի առաջին եռամսյակում։
«Մեր տարբեր աղբյուրների համաձայն, հաջորդ տարի Ֆրանսիան 12-20 հատ «Mirage 2000-5F» կործանիչ կմատակարարի պատերազմող Ուկրաինային։ Զինված ուժերի նախարարը նախանշել է առաջին եռամսյակը, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը»,- գրել է Avions Legendaires-ը։