Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է АПА-ն։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ Բաքվում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP29 համաժողովը, որին, ի թիվս այլ երկրների ղեկավարների, մասնակցում է նաև Էրդողանը: