Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Կենտրոնի թաղապետը՝ այսօրվա ձերբակալությունների մասին

14:48, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.
Կենտրոնի թաղապետը՝ այսօրվա ձերբակալությունների մասին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
     Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
     Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
     Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։
     Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»:

2269 | 0
Facebook