«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտնում է. «Երկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը։ Գոհար Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։ Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ «Ոսկե Դուբլի» հեղինակ։
Նշենք, որ Գոհար Վարդանյանը ակումբին միացել էր 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ»։