Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել են, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը։