Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Բոլորը կշտապեն ձեռք բերել թեկուզ հին ավտոմեքենա». Գոհար Հայրապետյան

14:42, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.
«Բոլորը կշտապեն ձեռք բերել թեկուզ հին ավտոմեքենա». Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տրանսպորտի բարեփոխումների արդյունքում Երևանն էլ ավելի գերծանրաբեռնված ու խայտառակ տրաֆիկով քաղաք է դառնալու:
     Հայտնվել են տրանսպորտի նոր սակագները, որոնք գործելու են հունվարի 1-ից։
     Ստացվում է, որ 1 ուղևորության արժեքը տրանսպորտով այս պահին գործող 100 դրամի փոխարեն դառնում է 300 դրամ, եթե դու չես օգտվում առաջարկվող մյուս փաթեթներից, որոնց համար նախապես պետք է մեծ գումար վճարես:

Առհասարակ հաշվարկ արվե՞լ է, քանի ընտանիք կարող է միանվագ վճարել 1 տարվա կամ 3 ամսվա կամ 1 ամսվա համար:
     Արդյոք հաշվարկվե՞լ է, եթե մի ընտանիքից մի քանի հոգի են օգտվում հանրային տրանսպորտից, որքա՞ն է դա արժենալու ընտանեկան բյուջեի համար:
     Փաստացի ստացվում է, եթե 1 տանը կա տրանսպորտից օգտվող 4 անձ, ապա տրանսպորտից մատչելի գնով օգտվելու համար այդ ընտանիքը միանվագ պետք է վճարի 4 x 90 հազար դրամ = 360 հազար դրամ:
     Նման պարագայում բոլորը կշտապեն ձեռք բերել թեկուզ հին ավտոմեքենա: Ավելի մատչելի է ստացվում: Առանց այն էլ ինչքան ուտիլ մեքենա կա զարգացած երկրներում մեզ նման 3-րդ երկրներում են իրենց մահկանացուն կնքում»:

15338 | 0
Facebook