Օլիմպիական խաղերի եռակի, Աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրաց հայտնի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Բահրեյնի մայրաքաղաքում՝ դեկտեմբերի 5-15-ը։
Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է պատգամավոր:
Newsgeorgia-ն հրապարակել է տվյալներ՝ Տալախաձեի ունեցվածքի վերաբերյալ: Նշվում է, որ ընտանիքն ունի վեց բնակարան Թբիլիսիում, կառուցվող տներ, հողատարածքներ՝ Վրաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև BMW XM, Jeep Wrangler, Lexus LX450, Toyota Prado մակնիշի ավտոմեքենաներ։