ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերում տեսանյութ հրապարակեց, որտեղ պատկերված էին հայկական բանակի դիրքերը` ջրով հեղեղված. «Մեր մարտական դիրքերը նման վիճակի մեջ են: Որովհետև ինժեներական զորքերը, կապշինվարչությունը կաբինետներում նստած` փողերը լափում են: Ու էսքանից հետո դեռ մեր զինվորները կարողանում են կանգնել, կռվել: Լավ էսքանից հետո մեկը հարցրե՞լ է` էս մարդիկ որտե՞ղ են քնել օրերով: Է՞ս չի քո պահած բանակը»: