ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չեն ունեցել, այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Չի համապատասխանում իրականությանը: Կեղծ տեղեկատվություն է»,- նշել է նա:
Նախօրեին The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: