Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

11:48, երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ.
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Նոյեմբերի 11-ին, ժամը 08:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ փորձելով ինքնահրկիզվել։
     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական:
     Փրկարարների և պարեկային ծառայողների համատեղ ուժերով կանխվել է Ն. Ս-ի ինքնասպանության փորձը։
     Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

971 | 0
Facebook