Նոյեմբերի 7-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ոչ պաշտոնական հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում է The Washington Post-ը: WP-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ներկայության մասին:
Թրամփը նաև խոսել է հետագա շփումների մասին՝ «հակամարտության շուտափույթ կարգավորումը» քննարկելու համար: Նշվում է, որ Թրամփը մասնավոր կերպով հասկացրել է, որ կպաշտպանի տարբերակը, ըստ որի՝ Ռուսաստանը պահպանում է որոշ գրավված տարածքների նկատմամբ վերահսկողությունը: