Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Աերացիայում` «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ: Վիճաբանության ընթացքում կողմերից մեկը ծեծանով (բիտա) հարվածել է մյուսին ու դիմել փախուստի: Հարված ստացած տղամարդը տեղում մահացել է: Այս մասին իր թելեգրամ-ալիքում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: