Ճապոնիան պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ-ում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Փոխըմբռնումը հնարավոր է պաշտոնական երկխոսությունների և մարդկային շփումների միջոցով։ Մենք բաց ենք մնում»,- ասել է նա հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո։ Միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի Ալեքսանդր դահլիճում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Ավելի վաղ Ակիրա Մուտոն նշել էր նաև, որ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է հնարավոր դառնալ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։