Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա

18:48, կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.
Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։

ԱԳՆ հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Սթեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ Նոյեմբերի 7-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանն այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում, և շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։

1037 | 1
Facebook