«Մոտ երկու տարի առաջ իմ ելույթներից մեկում ասել եմ, որ ես՝ որպես հայ, չեմ ուզում այդ օրհներգը լսել, որովհետև այն մարդուն տանում է դեպի խեղճություն, իջեցում»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահն ու ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը։
«Ավելին, ես կողմ եմ օրհներգի ամբողջական փոփոխմանը»,- կարծիք է հայտնել Ասլանյանը։