«Այսօր ունենք մի վիճակ, որ պետականության պահպանումը՝ էս տարածքային ամբողջականության սահմաններում, կլինի հրաշք։ Իրականում հրաշք ա լինելու, եթե կարողանանք ՀՀ-ն գոնե այս սահմաններով պահպանել»,- 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ որքան էլ ցավալի է խոստովանելը, Ալիևն ընտրել է ՀՀ-ին սողացող կապիտուլյացիայի տանելու, այսպես կոչված, Վերսալյան մոդելը։ «Փաշինյանն էլ, պարտաճանաչ աշակերտի պես, ուղղակի կամ անուղղակի, սպասարկում է Ալիևի ցանկությունները»,- նշել է նա։