Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

17-ամյա տղայի սպանության հանգամանքները պարզվել են

13:00, կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.
17-ամյա տղայի սպանության հանգամանքները պարզվել են

Իրավապահները պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ․ վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

5689 | 0
Facebook