Անհայտ անձինք կրակ են բացել Մեքսիկայի Կերետարո քաղաքի սրճարաններից մեկում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, կա 7 վիրավոր։ Ըստ իրավապահների՝ ավտոմեքենան, որում եղել են հարձակվողները, ավելի ուշ այրված է հայտնաբերվել։ Ոստիկանությունը դեպքի հետաքննության շրջանակում բերման է ենթարկել մեկ անձի: