Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 ԱԹՍ է խոցել։ Նրա խոսքով՝ օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Թելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել՝ հայտնելով, որ բեկորների ընկնելու հետևանքով տներից մեկը վնասվել է, կա վիրավոր։