ԱԺ նախագահի մամուլի քարուղար Մովսես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա։
Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։
Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»։