Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ինչ կլինի, եթե գնանք Փաշինյանի ցույց տված նյութապաշտության ճանապարհով». «ՀայաՔվե»

18:06, կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.
«Ինչ կլինի, եթե գնանք Փաշինյանի ցույց տված նյութապաշտության ճանապարհով». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այս վարչախումբն ասում է, թե կարևոր չէ հայի տեսակը պահելը, կարևոր չէ ազգային կյանքով ապրելը, կարևոր չէ ազգային պետություն ունենալը։
     Այդպիսով մենք հեռանալու ենք մեր տեսակից և հեշտությամբ ընդունելու ենք օտարի տեսակը՝ թուրքի, ադրբեջանցու, ովքեր հենց դա էլ ուզում են, որ մենք չունենանք ազգային ինքնություն, որ հեշտությամբ գրավեն մեր վերջին հողակտորը և մեզ կրկին ստրկացնեն մեր հայրենիքում։
     Ուստի եթե մենք հիմա ամենակարևոր բանը համարենք լավ կենցաղը՝ լիքը սառնարանը, մեքենան․․․, այսինքն եթե գնանք Փաշինյանի ցույց տված նյութապաշտության ճանապարհով, դառնալու ենք միաժամանակ աղքատ ու անպատիվ»։

Աղբյուրը` «ՀայաՔվե»
1678 | 0
Facebook