Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվի նույն տեմպերով, ապա այն ամբողջովին ավարտելու համար կպահանջվի մոտ 80 տարի:
Ոնց ասեմ))
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1000 կմ: Վերջին մեկ տարում սահմանազատել և սահմանագծել ենք 12.6 կմ տարածք: 1000-ն էլ որ բաժանում ենք 12.6-ի, ստանում ենք 79.4))»։