Ավստրալիացի մոդել Ջեսիկա Լեյնը հաղթել է «Միսս Երկիր» մրցույթում։
Մրցույթին մասնակցել է 76 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակչում, ավանդույթի համաձայն, ընտրվում է չորս հաղթող՝ յուրաքանչյուր տարրի համար մեկական։ Ամենապատվավոր տիտղոսը համարվում է «Միսս Երկիր»-ը, սակայն մյուս տարրերը նույնպես ունեն իրենց թագուհիները՝ «Միսս Օդ»-ը, «Միսս Կրակ»-ը և «Միսս Ջուր»-ը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչն ստացել է «Միսս Ջուր» տիտղոսը, իսլանդացին` «Միսս Օդ» տիտոսը։ «Միսս Կրակ» տիտղոսը շնորհվել է Պերուից Նիվա Անտեզանային։ Մրցույթի ընդհանուր հաղթողը և «Միսս Երկիր» տիտղոսակիրը 21-ամյա Ջեսիկա Լեյնն էր Ավստրալիայից։