Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տարելիցն է, երբ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ Ադրբեջանին հանձնեց դիմադրած Արցախի այն շրջանները, որտեղ մտել էր թշնամին։ Բայց նաև պարտավորվեց մի շարք շրջաններ էլ հանձնել` առանց կրակոցի․ Քելբաջարի շրջանը պարտավորվեց հանձնել Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, Աղդամի շրջանը հանձնել Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը, Լաչինի շրջանը հանձնել Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը:
4 տարի անց Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, ճանաչվել է Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետն է, կինը և ավագ դուստրը հենց այս օրով սաֆարիից լուսանկար են հրապարակում, աներձագը բիզնես կլասով մեկնում է Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու:
Բան չի պատահել, կարևորը՝ Քոչարյանը հետ չգար: