«Օրերս կրկին ականատես եղանք թշնամական պետության ղեկավարի հոխորտանքներին: Մեկ օրից ավելի է անցել, ՀՀ իշխանությունից մեկ ծպտուն անգամ դուրս չի եկել նրա խոսքի վերաբերյալ: Այնինչ Ալիևը փաստում է, որ իր պահանջով են իրեն հանձնվել 4 գյուղերը Կիրանց-Ոսկեպար հատվածում, նա ստորացնում է ամբողջ հայ ժողովրդին, պահանջում է ապառազմականացնել ՀՀ-ն, ադրբեջանցիներին «վերաբնակեցնել» Հայաստանում: Եվ ո՞ւր են հայ ժողովրդի իշխանավորները, նրանց անվտանգությունը պահպանելու երդում տված իշխանությունն ո՞ւր է»,- «Եռաբլուր»-ից իր ուղերձում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: