«4 տարի առաջ այս օրն սպասում էինք Շուշիի պատերի ներքո` Ստեփանակերտի մատույցներում: Սպասում էինք արշալույսին` կարծելով, թե վաղվանից սկսվելու է թշնամու վռնդումը մեր տարածքներից, և մենք կրկին փառավոր հաղթանակ ենք տոնելու: Բայց ինչպես ես, այնպես էլ մեր ողջ ժողովուրդը, խաբվեցինք: Սա ամոթի ու խայտառակության օր է, որը մենք կարող ենք սրբել մեր ուխտի ու վրեժի շնորհիվ»,- «Եռաբլուր»-ից իր ուղերձում նշեց Բագրատ Սրբազանը: