Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում 2014 թվականի ռիթմիկ մարմնամարզության աշխարհի նախկին չեմպիոն 26-ամյա Ալեքսանդրա Սեմենովան կմասնակցի Հայաստանի միջազգային մրցումներին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է մարզուհու մայրն, ով միաժամանակ նրա մարզիչն է։
«Ալեքսանդրան պատրաստվում է պայքարել Հայաստանի համար, նա արդեն բավականին տարիքով մարզուհի է, և նա, իհարկե, շատ է ցանկանում կրկին մասնակցել միջազգային մրցումների»,- ՏԱՍՍ-ին ասել է մարզիկի մայրը և մարզիչը` Վիկտորյա Տեկելը։
Նրա խոսքով՝ իր դուստրը նաև մտադիր է շարունակել մրցելույթները ՌԴ-ի ներքին մրցումներում։ «Հայաստանի համար ելույթ ունենալը ոչ մի կերպ չի խանգարի դրան և չի ազդի նրա գործունեության վրա՝ մեր երկրում ռիթմիկ մարմնամարզությունը մասսայականացնելու համար»,- նշել է Թեքելը։