«Գոյ» թատրոնի անձնակազմը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։
Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 7-ին ժամը 20։00-ից Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով՝ թատրոնի մուտքի մոտ։
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- այսպիսինն է նստացույցի պահանջը։