Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Նոյեմբերի 9-ը համազգային ամոթի ու խայտառակության օր է»․ Ոսկան Սարգսյան

16:00, շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.
«Նոյեմբերի 9-ը համազգային ամոթի ու խայտառակության օր է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 9-ը համազգային ամոթի ու խայտառակության օր է։ Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողների համար պարզ է, թե ովքեր, երբ, ոնց բերեցին, սարքեցին այս ողբերգությունը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ իրենց սկուտեղի վրա նվիրեցին իշխանությունը, ապա՝ բանակցությունները սեփական, զրոյական կետից վարել, հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ժառանգությունից, Դուշանբեի վերելակում թաքուն պայմանավորվել Ալիևի հետ, վերահաս պատերազմին չնախապատրաստվել, անհրթիռ «Սու» ինքնաթիռներով խաբել հանրությանը, 2020թ․ հուլիսին Մովսես գյուղի սահմանագոտում հարձակում գործել, Սարդարապատում տրիումֆ կազմակերպել, հայտարարել՝ «Արցախը Հայաստան է վերջ», պատերազմի ժամանակ զորահավաք չանել, չխոցել Գյանջայի ռազմական օդանավակայանը, այլ ռազմական օբյեկտներ, նավթամուղներ, գազամուղներ, մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկները և վերջում թաքուն կապիտուլյացիա ստորագրել։ Հերոս հայ զինվորը չի պարտվել պատերազմում, նրան պարտվեցրել են։ Կապիտուլյացիայից 4 տարի անց կապիտուլյացիան չի ավարտվել, կապիտուլյացիան շարունակվում է Ադրբեջանի գրաված ՀՀ տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելուց հրաժարվելու, սուրբ Արարատ լեռը Արագածով փոխելու, պատմական Հայաստանը իրական Հայաստանով, հայ ժողովրդի պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու, Տավուշի սահմանագոտում 30 տարի ամրացված դիրքերը և Կիրանցի հողերը հանձնելու, պատմության դպրոցական դասագրքերը բռնաբարելու ձևով։ Հայաստանի բնակչությանը հետևողական փորձում են սարքել մանկուրտ, հիշողությունից զուրկ արարածներ։ Նրանք, ովքեր դրսի պարտադրանքով Նիկոլ Փաշինյանին 2018-ին իշխանություն են հանձնել, նրանք, ովքեր 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններով ապահովել են նրա քաղաքական վերարտադրությունը, շահագրգռված չեն Հայաստանում իրավիճակ փոխելու, շարունակվող, սողացող կապիտուլյացիայից դուրս գալու համար, նոր ելքեր, նոր ուժեր են հարկավոր։ Իլհամ Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազով, որովհետև ինքը բոլորից լավ գիտի, որ մարտի դաշտում Ադրբեջանը չի հաղթել, ինքը բազում տեղերից գնել է այդ հաղթանակը, Ալիևը վախենում է հետագայից, երբ Հայաստանում իսկապես հայկական իշխանություն լինի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
665 | 0
Facebook