Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«4 տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած էր» փողոցում»․ Կարեն Հեքիմյան

14:42, շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.
«4 տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած էր» փողոցում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը նոյեմբերի 10-ն է: Չորս տարի առաջ նոյեմբերի 10-ին իշխանությունը «շպրտած էր» փողոցում: Հայաստանյան «ընդդիմությունները» չվերցրեցին այն: Կարող էին, չվերցրեցին: Ինչո՞ւ:
     Վերջիններիս մի մասը պասիվ էր, քանզի նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի տակ դրված էր իրենց անուղղակի ղեկավար (միգուցե` կուռք) Պուտին Վլադիմիրի ստորագրությունը:
     Մյուս մասը` «կեղծ» ընդդիմությունը, հենց դրա համար է, որ հանդարտ պայմաններում ընդդիմադիր ֆոն ստեղծի, իսկ ֆորս-մաժորային իրավիճակներում անհետանա:
     Մնացած «ընդդիմությունների» դերն ու նշանակությունը հայաստանյան քաղաքական հարթակում այնքան նվազ է, որ այն կարելի է անտեսել:
     4 տարի անց բացարձակ ոչինչ չփոխվեց: Դերակատարները նույն են: Տարբերությունն այն է, որ այժմ, առանց բացառության, բոլոր «ընդդիմությունները» միաձայն նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը կապիտուլյացիոն ակտ են համարում:
     Այսինքն, նույն անձինք 4 տարի առաջ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչին նորմալ վերաբերվեցին, այժմ այն կապիտուլյացիա են կոչում: Եվ հետո զարմանում են, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումները ձախողվում են: Իհարկե, կձախողվեն, քանզի հայաստանյան «ընդդիմություններն» անհասկանալի և հակասական գաղափարների ու կեցվածքի կրող են:
     Իսկ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչն այն աստիճանի խայտառակ «թուղթ է», որ որևէ մեկը մինչ օրս չգիտի, թե այն երբ է ստորագրվել` նոյեմբերի 9-ի՞ն, թե՞ նոյեմբերի 10-ին: Ավելին` անհայտ է, թե այդ «թուղթը» որտեղ և ինչ ձևաչափով է ստորագրվել»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
1047 | 0
Facebook