Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հարիսի պարտության հիմնական պատճառները»․ Սուրեն Սարգսյան

16:48, շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.
«Հարիսի պարտության հիմնական պատճառները»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները
     2016թ. ընտրություններին մասնակցեց 137մլն ընտրող:
     2020թ. ընտրություններին մասնակցեց 158մլն ընտրող:
     2024թ. ընտրություններին մասնակցեց 144մլն ընտրող:
     Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ բնակչությունն աճել է 11 միլիոնով:
     2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն:
     2020թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
     2024թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
     2024թ. Հարիսը հավաքեց 70մլն ձայն:
     Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը իհարկե աչք է շոյում:
     Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր:
     Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին:
     Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները բնականաբար չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում:
     Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին:
     Սա իհարկե հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև ընտրողների ձայների մեծամասնությունը»։

2093 | 1
Facebook