Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չորս տարի առաջ այս օրը ստորագրված փաստաթուղթը մեր նորագույն պատմության ամենաստորացուցիչ պահն էր, կարծում էինք, որ ավելի վատ չի կարող լինել…
Հիմա ամաչում ենք ասել, բայց ուրախ կլինեինք, որ գոնը չորս տարի առաջվա վիճակը լիներ ու դրանով ամեն ինչ ավարտված լիներ, բայց ինչպես տեսնում ենք, այս ամենն ավարտ չունի ու ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել:
Քանի սրանք են մեզ իշխում, մեր ամեն նոր օրը նախորդից վատն է լինելու...»։