Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի պահվածքի մասով. «Ժողովուրդ»

09:30, շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.
Ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի պահվածքի մասով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց։
     ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել՝ լրագրողի հետ խոսելու ժամանակ։
     Նրա հայհոյանքները լսելի են եղել ողջ միջանցքով:

Տեղեկացել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, նման բան տեղի չէր ունեցել, թիկնազորը հարթել էր միջադեպը:

Հարցումով դիմել էինք վարչապետին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.

«31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջև

1. Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն:
     2. Որպես նախկին լրագրող՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս միջադեպին՝ հաշվի առնելով քաղաքական գործչի և պետական պաշտոնյայի վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ»:

Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, դատապարտելով նախկիններին և նրանց մեղադրելով խուլիգանական, գողական պահվածք դրսեւորելու մեջ, հիմա, երբ վարչապետ է, չի փորձում զսպել իր կուսակցին:
     Ահա թե ինչպես է ձևավորվում ժողվրդավարության բաստիոնը Հայաստանում. խրախուսվում է բռնությունը՝ ամենաբարձր մակարդակով»:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

3725 | 0
Facebook